Լուրեր

Վարչապետն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին առաջիկա տոների կապակցությամբ30.12.2013

Վարչապետն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին առաջիկա տոների կապակցությամբ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ30.12.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 Սիրելի հայրենակիցներ, մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը: Չկա որևէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր30.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ նախագահին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության եւ կենցաղային... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին28.12.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց. «Հարգելի լրագրողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես միշտ կարեւորել եմ օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը եւ փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին28.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա գոհունակությամբ նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխատակազմի անմիջական մասնակցությամբ Ազգային ժողովը բարձր մակարդակով կատարեց իր օրինաստեղծ եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործառույթները: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում ԱԺ աշխատակազմը նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր... ավելին →

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում  27.12.2013

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. <<Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր... ավելին →