Լուրեր

11.04.2014

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նամակը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին

«Հարգելի սենատոր Մենենդես Հայաստանում մենք ոգեւորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է եւ ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը: Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս... ավելին →

Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար11.04.2014

Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար

 Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում... ավելին →

ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը10.04.2014

ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը

 ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն... ավելին →

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը10.04.2014

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության... ավելին →

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը10.04.2014

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից... ավելին →

Կառավարության որոշումների մի մասը միջազգային համագործակցության ոլորտից է Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին10.04.2014

Կառավարության որոշումների մի մասը միջազգային համագործակցության ոլորտից է Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, համաձայնություն է տվել «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փոփոխությունները վերաբերում են արձանագրության գործողության ժամկետի պարբերական երկարաձգմանը և... ավելին →