Լուրեր

Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը11.03.2013

Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում11.03.2013

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 11-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեքսանդր Արզումանյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ11.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլեւ hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ11.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում: Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր... ավելին →

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց, մայրերին և ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչներին09.03.2013

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց, մայրերին և ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչներին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած Արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամները։ Ներկայացումից առաջ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած... ավելին →

Մարտի 8-ի առաջին անակնկալն օդանավակայանում08.03.2013

Մարտի 8-ի առաջին անակնկալն օդանավակայանում

 Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ են ստացել մարտի 8-ին առաջինը Երևան ժամանած կանայք։ ավելին →