Լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին25.03.2014

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի: Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ: «ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի... ավելին →

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի կառավարության հաստատմանը25.03.2014

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի կառավարության հաստատմանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: ... ավելին →

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը25.03.2014

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Այնուհետեւ ԱԺ խմբակցությունները շարունակեցին իրենց դիրքորոշումները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013 թթ. ընթացքում արագաչափերի եւ... ավելին →

Տեղի են ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների ժողովները25.03.2014

Տեղի են ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների ժողովները

  Մարտի 24-25-ին տեղի են ունեցել ժողովներ «Գյումրի-2 »  շրջանային կազմակերպության հետևյալ սկզբնական կազմակերպություններում՝ 1,3,4,10,11,15,18,19: Ընտրվել են նշված սկզբնական կազմակերպությունների նախագահներ և տեղակալներ: Ներկաներն առաջադրել են հետևյալ թեկնածուներին որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ. Նաիրա Թադևոսյան 3-րդ սկզբնական կազմակերպությունից, Արթուր Ղազարյանին և Սամվել Մուրադյանին 4-րդ սկզբնական կազմակերպությունից, Հակոբ Մելքոնյանին և Մանվել Մարտիրոսյանին... ավելին →

Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները24.03.2014

Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված... ավելին →

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ24.03.2014

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները... ավելին →