Լուրեր

28.12.2012

Խորհրդարանի այգում ամանորյա տոն էր

 Խորհրդարանի այգում դեկտեմբերի 28-ին ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոնական միջոցառում էր, որն անց էր կացվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: «Բաց դռներ» ծրագիրը հերթական անգամ մանուկներին տոն պարգեւեց՝ նրանց համար գեղեցիկ համերգ եւ սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ հանդիպում կազմակերպելով: Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթի, Դալիթայի, «Աստղիկներ նախագծի», Սիլվա Հակոբյանի, Նունե Եսայանի եւ այլոց երգերի հնչյունները... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ28.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձևավորված և հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարևորությունը, մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ժամանակ «Հայաստանի համայնքների միության»... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ28.12.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին 2012թ. կատարած աշխատանքի համար և շնորհավորել գալիք տոների կապացությամբ, մաղթել հաջողություններ: ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ  28.12.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների... ավելին →

Փոքրիկների ամանորյա երազանքներն իրականություն են դարձել  28.12.2012

Փոքրիկների ամանորյա երազանքներն իրականություն են դարձել

 Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկները, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14-ամյա Հովհաննես Բունիաթյանին և նրա զարմիկին` 4-ամյա Հակոբին, ում փոխանցվել է... ավելին →

Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները27.12.2012

Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորում... ավելին →