Լուրեր

ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր30.12.2012

ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: Այսօր Հայաստանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ30.12.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2012 թվականը: Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների խճանկարով: Դա մեր ապրած կյանքն է, մեր ուղեկիցն ու խորհրդատուն, առանց որի չկա շարունակություն, նոր հույս ու նպատակ, ասել է թե նոր տարի: Ավելին` անցյալն է, որ ներկա է կերտում եւ ուղղորդում մեր ապագան: Սիրելի հայրենակիցներ, մարդկային ու ազգային մեր տեսակի այդ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալժիրի Նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականին28.12.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալժիրի Նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականին

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեորելով նրանց այցը Հայաստան` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի այցը զգալիորեն կնպաստի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ... ավելին →

Կառավարությունը լինելու է սիրիահայերի կողքին և նրանք առարկայականորեն տեսնելու են պետության օժանդակությունը. Տիգրան Սարգսյան28.12.2012

Կառավարությունը լինելու է սիրիահայերի կողքին և նրանք առարկայականորեն տեսնելու են պետության օժանդակությունը. Տիգրան Սարգսյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները: «Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք յուրաքանչյուր... ավելին →

Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով28.12.2012

Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, <<Ձայն համշենական>> ամսաթերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սերգեյ Վարդանյանը պատմագրության ոլորտում ներդրած մեծ ավանդի, բեղմնավոր գործունեության և գրական ծանրակշիռ վաստակի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ավելին →

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար28.12.2012

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնում: Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու <<Չիպոլինոյի զվարճալի արկածները>> ամանորյա մանկական ներկայացումը: <<Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու <<Կիլիկյան>> վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի... ավելին →