Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ31.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր: 2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգևի: Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40 հազար փոքրիկների հայացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արևին ու ջերմացրեցին արևն... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամանորյա ուղերձը30.12.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամանորյա ուղերձը

 Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ցանկանում եմ նաև, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար և տոնի զգացումը ձեզ ուղեկցի թե՛ տանը, թե՛... ավելին →

Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները. Տիգրան Սարգսյան30.12.2012

Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Սիրելի... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ30.12.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականը մոտենում է ավարտին, և մենք պատրաստվում ենք դիմավորել 2013 թվականը: Անցնող տարին լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդյունքներ: Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում։ Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց լուծումները... ավելին →

ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր30.12.2012

ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: Այսօր Հայաստանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ30.12.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2012 թվականը: Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ու տխրության, հավատարմության ու նվիրումի, մարդկային պարզ ու շիտակ ցանկությունների խճանկարով: Դա մեր ապրած կյանքն է, մեր ուղեկիցն ու խորհրդատուն, առանց որի չկա շարունակություն, նոր հույս ու նպատակ, ասել է թե նոր տարի: Ավելին` անցյալն է, որ ներկա է կերտում եւ ուղղորդում մեր ապագան: Սիրելի հայրենակիցներ, մարդկային ու ազգային մեր տեսակի այդ... ավելին →