Լուրեր

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ24.03.2014

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին: Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ:... ավելին →

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան24.03.2014

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան

Մարտի 24-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի թիվ 94 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Ազգային ժողովը շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված «Պետական գույքի կառավարման... ավելին →

Տեղի են ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության 20, 23, 38  սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները24.03.2014

Տեղի են ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության 20, 23, 38 սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները

Սուն թվականի մարտի 24-ին տեղի են ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ հետևյալ Ս/Կ-ներում՝ 20, 23, 38: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2013 թվականին կատարված աշխատանքների մասին 2. Սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն 3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրություն 4.Այլ հարցեր: 20 սկզբնական կազմակերպությունից պատիրակ է ընտրվել Կարապետ... ավելին →

Տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության հաշվետու ժողովներ 9, 20, 44, 49 սկզբնական կազմակերպություններում22.03.2014

Տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության հաշվետու ժողովներ 9, 20, 44, 49 սկզբնական կազմակերպություններում

Մարտի 20-22-ը տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության մի շարք հաշվետու ժողովներ հետևյալ սկզբնական կազմակերպություններում՝  9, 20, 44, 49: Տեղի է ունեցել սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն, ընտրվել են ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ նշված սկզբնական կամզմակերպությունից, մասնավորապես՝ 9 սկզբնական կազմակերպությունից ընտրվել է Վահան Սահակյանը, 20-ից՝ Գեորգի Գաբրիելյանը, 44-ից՝ Արման Բաբլոյանը, 49-ից՝ Վահե Նիկոյանը և Արազ Բաղդասարյանը:... ավելին →

Քանդակներ՝ Ստեփանակերտին21.03.2014

Քանդակներ՝ Ստեփանակերտին

 Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ... ավելին →

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում21.03.2014

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։ Սանմաքրման... ավելին →