Լուրեր
Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները: Էտման աշխատանքներ են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են... ավելին →
Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։ ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելո մասին որոշման նախագծում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 91 հարց,... ավելին →
Մարտի 21-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյի հետ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ -ի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստը տիկին Նաղդալյանին ծանոթացրեց գրասենյակի առաջիկա ծրագրերին: Նա նշեց, որ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ քաղաքական կուսակցությունների անդամների հետ,... ավելին →
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ,... ավելին →