Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ21.12.2012

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ

 Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության և ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները: Նշվել է, որ 2012 թվականին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կանանց համար կազմակերպվել են ընտրական գործընթացների վերաբերյալ... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԻՆ21.12.2012

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԻՆ

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների... ավելին →

Սահմանվել են պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները20.12.2012

Սահմանվել են պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։ Որոշման ընդունումը թելադրված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի պետբյուջեի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում կառավարությունը սահմանում է պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։ Որոշման ընդունումը հանգեցրել է «ՀՀ 2013 թ. պետական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին20.12.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության եւ կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում բարեփոխումների... ավելին →

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին20.12.2012

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ  20.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան տեղափոխված տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ մի շարք գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարները, ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահը, պետական մարմինների այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Նախագահը նշել է, որ տեղյակ է մինչ այժմ Հայաստանի տարբեր պետական հաստատություններում սիրիահայ գործարարների ունեցած հանդիպումների մասին, այդուհանդերձ, նպատակահարմար է համարել անձամբ... ավելին →