Լուրեր

Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները27.12.2012

Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորում... ավելին →

Ամփոփվել են Հեքըթոն [ՅԱՆ] և «ATS 2012» նորարական տեխնոլոգիաների մրցույթները27.12.2012

Ամփոփվել են Հեքըթոն [ՅԱՆ] և «ATS 2012» նորարական տեխնոլոգիաների մրցույթները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթին մասնակցել են և ժյուրիին իրենց գաղափարն են ներկայացրել 37 թիմեր՝ 130 մասնակիցներով: Մրցանակներ են հանձնվել Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում, լավագույն Windows 8 հավելված, լավագույն Windows հեռախոսային հավելված, լավագույն Android... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին27.12.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով նրանց՝ ԱԺ նախագահն ասաց. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաեւ մեր համատեղ աշխատանքի վայրն է: Վստահ եմ, որ ինչպես նախկինում,... ավելին →

Քննարկվել են Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն ու ծրագրերը26.12.2012

Քննարկվել են Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն ու ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2012 թվականի սկզբից մեկնարկած միջոցառումները կշարունակվեն նաև 2013-ին: Մինչ այժմ հանրապետությունում՝ մայրաքաղաքում և մարզերում, կազմակերպվել են Սայաթ-Նովային նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ, երաժշտական փառատոններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբեյալանական ներկայացումներ, գիտական նստաշրջաններ՝ ՀՀ... ավելին →

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների26.12.2012

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային: <<Շնորհավորելով... ավելին →

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները  26.12.2012

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են... ավելին →