Լուրեր
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում: «Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Թատերարվեստի սիրելի գործիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատրոնը դարեր շարունակ հանդիսացել է հայոց մշակույթի ամուր սյուներից մեկը՝ միաժամանակ իր նշանակալի ավանդը բերելով համաշխարհային բեմարվեստի զարգացման գործին: Հայազգի բազմաթիվ տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի շատ ժողովուրդների հպարտությունն են: Այսօր էլ բեմարվեստի մեր մշակները արժանիորեն շարունակում են թատերական մեր լավագույն ավանդույթները,... ավելին →
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և... ավելին →
Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա Կբարձրանա աշխատաշուկայի մրցունակությունը
ՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման... ավելին →
ՀՀ կառավարությունն իր ս.թ. մարտի 27-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին: Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձևավորման համար:... ավելին →