Լուրեր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում17.12.2012

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ... ավելին →

Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում17.12.2012

Հանձնարարվել է տոնական օրերին ապահովել հասարակական տրանսպորտի պատշաճ սպասարկում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ: Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները17.12.2012

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված... ավելին →

Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան17.12.2012

Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան

ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին հրավիրել էր արտահերթ նստաշրջան՝ գործադիրի սահմանած օրակարգով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներից առաջ ներկայացրեց եւ շնորհավորեց թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներից արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած՝ Ռոբերտ Սարգսյանին եւ Արման Սահակյանին: Խորհրդարանն ընդունեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգ, ինչպես նաեւ օրնքների ընդունման հատուկ կարգ: Նաեւ՝ քվեարկություն կազմակերպեց... ավելին →

Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը ՀՀԿ 14-րդ համագումարում ներկայացրեց Արթուր Չիլինգարովը15.12.2012

Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը ՀՀԿ 14-րդ համագումարում ներկայացրեց Արթուր Չիլինգարովը

 ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ” կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը: Նա ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա: “Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի... ավելին →

ՀՀԿ 14-րդ համագումարին տեսաուղերձով հանդես եկավ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը15.12.2012

ՀՀԿ 14-րդ համագումարին տեսաուղերձով հանդես եկավ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը

 Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը: ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”: Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ... ավելին →