Լուրեր

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին20.12.2012

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ  20.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան տեղափոխված տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ մի շարք գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարները, ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահը, պետական մարմինների այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Նախագահը նշել է, որ տեղյակ է մինչ այժմ Հայաստանի տարբեր պետական հաստատություններում սիրիահայ գործարարների ունեցած հանդիպումների մասին, այդուհանդերձ, նպատակահարմար է համարել անձամբ... ավելին →

Քննարկվել են քաղաքաշինական կանոնակարգերին առնչվող խնդիրներ20.12.2012

Քննարկվել են քաղաքաշինական կանոնակարգերին առնչվող խնդիրներ

 Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև առկա համագործակցության շրջանակում քաղաքապետարանում անցկացվել է <<Գործնական քաղաքաշինության վերաբերյալ փորձի փոխանակում, Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն>> խորագրով երկօրյա սեմինար-քննարկում, որին մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը20.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին20.12.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին

 Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ խորացումը: ավելին →

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը19.12.2012

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում շարունակեց քննարկել պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրինագիծը: «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, որը թեեւ արժանացավ ընդդիմադիր... ավելին →