Լուրեր

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել28.11.2016

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին գումարել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքների նախագծերը: ԱԺ որոշման համաձայն՝ նախատեսվում է... ավելին →

Չինաստանի կոմունսիտական կուսակցություն կենտրոնական կոմիտեի ուղերձը ՀՀԿ 16-րդ համագումարին26.11.2016

Չինաստանի կոմունսիտական կուսակցություն կենտրոնական կոմիտեի ուղերձը ՀՀԿ 16-րդ համագումարին

Չինաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեն ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես նշված է. Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետական Կուսակցության հարգելի Նախագահ Սերժ Սարգսյան, Հարգելի պատվիրակներ, Հարգելի ընկերներ   Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ Համագումարի բացման կապակցությամբ ի սրտե շնորհավորում ենք Ձերդ գերազանցությանը և բոլոր պատվիրակներին: Մաղթում ենք համագումարին ամբողջական հաջողություններ: Հայաստանի... ավելին →

Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցութան 16-րդ համագումարին26.11.2016

Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցութան 16-րդ համագումարին

Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարի ժամանակ տեսաուղերձով ողջունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: Իր ելույթում նա նշել է. Հարգելի նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Դժբախտաբար ես չեմ կարողացել միանալ ձեզ այսօր, բայց այնուամենայնիվ ցանկանում էի ձեզ հասցեագրել այս բարեկամական ուղերձը ձեր համագումարի կապակցությամբ, որը տեղի է ունենում ձեր կուսակցության և ձեր երկրի համար շատ կարևոր պահի: Այս ամռանը... ավելին →

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին26.11.2016

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման... ավելին →

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր25.11.2016

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը... ավելին →

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել24.11.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու: 1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ... ավելին →