Լուրեր

Վարչապետը հանձնարարել է տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով. տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», ա18.11.2016

Վարչապետը հանձնարարել է տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով. տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», ա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տեսչական ստուգումների վերաբերյալ գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների... ավելին →

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագիծը18.11.2016

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ շարունակելու նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ... ավելին →

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են ԵԱՀԿ և ԿԸՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրին17.11.2016

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են ԵԱՀԿ և ԿԸՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրին

Նոյեմբերի 14-16-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել են «Ընտրական իրավունքների պաշտպանության կառուցակարգերը» խորագրով փորձագիտական դասընթացներ՝ կուսակցությունների վստահված անձանց համար: Ծրագրին մասնակցել են 10 կուսակցությունների ներկայացուցիչներ: Այստեղ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Հայկ Մամիջանյանը և Հայկազ Շահնազարյանը: Ծրագրի նպատակն էր իրազեկել... ավելին →

Տարոն Մարգարյան. «Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը»17.11.2016

Տարոն Մարգարյան. «Մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ հյուրընկալել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է... ավելին →

ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ17.11.2016

ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկտչյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և տարածքայինի խորհրդի անդամներ: Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Նոր Նորք տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում... ավելին →

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը16.11.2016

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը

  ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Պատգամավորները շարունակել... ավելին →