Լուրեր

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը14.11.2016

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է հետաձգումների վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված օրինագծերը եւ համաձայնագրերը: ԱԺ նախագահ Գալուստ... ավելին →

ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ12.11.2016

ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և տարածքայինի խորհրդի անդամներ: Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Էրեբունի տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արմեն Հարությունյանը վերընտրվել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արման Մադաթյանն ու... ավելին →

ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ12.11.2016

ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակաոսյանը և տարածքայինի խորհրդի անդամներ: Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Նուբարաշեն տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արթուր Կիրակոսյանը վերընտրվել է ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արսեն Հարությունյանն ու... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին12.11.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով: ... ավելին →

«Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». Վարչապետը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները12.11.2016

«Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». Վարչապետը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Աղձքի հնավայր12.11.2016

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Աղձքի հնավայր

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Արագած Ախոյանը, Հովհաննես Սահակյանն այցելել են Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հախճապակին, բազմաթիվ զարդեր ու... ավելին →