Լուրեր

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»23.11.2016

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ22.11.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանատանը։ Առանձնակի կարևորելով երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների... ավելին →

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին22.11.2016

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ, ինչի հիման վրա էլ կմշակվեն երկարաժամկետ հատվածում դրանց լուծման քայլերն ու... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին22.11.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում... ավելին →

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»21.11.2016

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, տուրիզմի բաժնին, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնարարել է կազմել ներդրումային ծրագրերի առաջարկ-փաթեթներ: «Մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության խթանման տեսանկյունից դեռ բավականին անելիքներ ունենք մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շենգավիթ և Կարմիր բլուր... ավելին →

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը18.11.2016

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 14-17-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվել է <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Ինչպես է գործում Եվրոպան>> խորագրով դասընթացների եզրափակիչ 2-րդ փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Զավեն Խուկեյանը: Դասընթացների ընթացքում քննարկվել են Եվրոպայի աջակենտրոն... ավելին →