Լուրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին16.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը: Միջկառավարական խորհրդի նիստում... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը15.11.2016

Խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը

1 / 1 ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական... ավելին →

Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն․ քաղաքապետը հանձնարարել է արձագանքել քաղաքացիների դժգոհություններին15.11.2016

Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն․ քաղաքապետը հանձնարարել է արձագանքել քաղաքացիների դժգոհություններին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադառնալով մասնավորապես փողոցների փոսանորոգման աշխատանքներին և այս մասով պարբերաբար հնչող... ավելին →

ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ15.11.2016

ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և տարածքայինի խորհրդի... ավելին →

<<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի շրջանակներում RSI թեմատիկ գրքույկում հրապարակվել է ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի հեղինակային հոդվածը  14.11.2016

<<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի շրջանակներում RSI թեմատիկ գրքույկում հրապարակվել է ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի հեղինակային հոդվածը

Նոյեմբերի 8-13-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի (RSI) կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը: Ծրագրի շրջանակներում հրապարակված RSI թեմատիկ գրքույկում տեղ է... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը14.11.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

2016 թվականի նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը:Նիստին մասնակցել են խորհրդի 24 անդամներից 18-ը:6 անդամներ հարգելի պատճառով բացակայել են: ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ միաձայն վերընտրվել է Սահակ Մինասյանը,իսկ տեղակալներ` Ժորա Միքայելյանը և Սեյրան Պետրոսյանը: Նիստի ընթացքում ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը ներկայացրել է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի խորհրդական... ավելին →