Լուրեր

Երևանի քաղաքապետը ծանոթացել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին11.11.2016

Երևանի քաղաքապետը ծանոթացել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի նախասրահում ծանոթացել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլում ներկայացված նկարներին: Մայրաքաղաքի մշակութային օջախների սաներն իրենց նկարներում ինքնատիպ մոտեցմամբ էին ներկայացրել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի առօրյան ու հարուստ մշակույթը:... ավելին →

Վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր11.11.2016

Վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության,... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստը11.11.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

2016թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Խորհրդի 57 անդամներից նիստին մասնակցում էին 55-ը, խորհրդի 2 անդամներ բացակայում էին հարգելի պատճառով: Խորհրդի նիստի օրակարգը` Հարց 1. ՏԿ Խորհրդի նախագահի հաշվետվությունը տարածքային կազմակերպության 2015-2016թթ կատարած աշխատանքների մասին: Հարց 2. Տարածքային կազմակերպության նախագահի ընտրություն: Հարց 3. Տարածքային կազմակերպության նախագահի տեղակալների... ավելին →

ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպություններում ընթանում են խորհրդի նախագահների և տեղակալների ընտրություններ11.11.2016

ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպություններում ընթանում են խորհրդի նախագահների և տեղակալների ընտրություններ

Այս օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի 12 տարածքային կազմակերպություններում ընթանում են խորհրդի նիստեր, որի օրակարգում ներառված են տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահների և տեղակալների ընտրություններ:   ավելին →

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ11.11.2016

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 8 ընտրատարածքի պատգամավոր Կորյուն Նահապետյանը և խորհրդի անդամներ: Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Դավիթ Օհանյանը վերընտրվել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արտակ Ալեքսանյանն ու Գագիկ Կիրակոսյանը՝ խորհրդի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ10.11.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերություններին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ այն կրում է ոչ միայն գործնական բնույթ, այլև առանձնանում է իսկապես ջերմ ու բարեկամական կապերով: ... ավելին →