Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ24.01.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում... ավելին →

2014 թվականին մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքները կլինեն առավել թափանցիկ և նպատակային23.01.2014

2014 թվականին մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքները կլինեն առավել թափանցիկ և նպատակային

 2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի` վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: Կառլեն... ավելին →

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները  23.01.2014

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը: Ձևավորված աշխտանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում... ավելին →

Երկրի պաշտպանությունը հասարակության ուշադրության կենտրոնում է23.01.2014

Երկրի պաշտպանությունը հասարակության ուշադրության կենտրոնում է

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, - հավելել է վարչապետը:... ավելին →

Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները22.01.2014

Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ22.01.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է դրանց ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները: <<Ուրախությամբ պետք է... ավելին →