Լուրեր

Մշակվում է սոցիալական քաղաքականության նոր մեթոդաբանություն07.03.2013

Մշակվում է սոցիալական քաղաքականության նոր մեթոդաբանություն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Դուք տեղյակ եք, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային վարկանիշները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Երեկ հրապարակվել է մի նոր զեկույց, որն ամփոփում է տարին զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքը բարելավել է 11 կետով։ Այդ համեմատությունը կատարվում է 140... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին07.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց խորհրդարանի կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց առողջություն, սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ եւ լավատեսություն: Նա նշեց, որ խորհրդարանում նրանք կարողանում են ոչ միայն ապահովել բազմակարծության մթնոլորտ, այլեւ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին06.03.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Բունդեսթագի նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաեւ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական... ավելին →

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԱԺ-ում06.03.2013

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԱԺ-ում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ: Ողջունելով Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանն ու Գերմանիայի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերած... ավելին →

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր06.03.2013

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը... ավելին →

Կանաչապատման և ծաղկային ձևավորումների ծավալներով Երևանը նախկին խորհրդային մայրաքաղաքներից երրորդն է  06.03.2013

Կանաչապատման և ծաղկային ձևավորումների ծավալներով Երևանը նախկին խորհրդային մայրաքաղաքներից երրորդն է

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012թ. ընթացքում կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականին նախատեսված ծրագրերը: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված <<Երևանցիները Երևանի մասին>> հետազոտությունների արդյունքներով՝ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական... ավելին →