Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին20.12.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին

 Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ խորացումը: ավելին →

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը19.12.2012

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում շարունակեց քննարկել պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրինագիծը: «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, որը թեեւ արժանացավ ընդդիմադիր... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին19.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

 Մայրաքաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին: Ամփոփիչ միջոցառումը մեկտեղել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների մարզիկներին ու մարզասեր երևանցիներին: Լավագույն մարզական արդյունքների համար ՀՀ... ավելին →

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ  19.12.2012

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել: Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու... ավելին →

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ19.12.2012

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի... ավելին →

Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը19.12.2012

Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը: Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների... ավելին →