Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը  25.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: <<Նոր գիրք>> գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է... ավելին →

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները25.12.2012

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ: ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն... ավելին →

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել25.12.2012

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել

 Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանոթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով... ավելին →

Երևանի քաղաքապետը պարգևատրել է 37 մանկավարժների  25.12.2012

Երևանի քաղաքապետը պարգևատրել է 37 մանկավարժների

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։ <<2012 թվականը հաջողության տարի էր հատկապես կրթական... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ  25.12.2012

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները: Իսկ երեկ... ավելին →

Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց24.12.2012

Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված <<Նացիոնալ>> բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն տեսաձայնային սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում՝ փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ: Քաղաքապետ... ավելին →