Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց24.12.2012

Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված <<Նացիոնալ>> բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն տեսաձայնային սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում՝ փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ: Քաղաքապետ... ավելին →

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին24.12.2012

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին նկարիչների հետ միասին իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին... ավելին →

Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ24.12.2012

Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ: <<Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին և կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա ծրագրերում: Պետք է շարունակենք հետևողական... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՆԴԻՆ» ԱՄՍԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ24.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՆԴԻՆ» ԱՄՍԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում ներկա է գտնվել «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի շնորհանդեսին:  ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ  24.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: ՌԱԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահին, որ կուսակցության... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված հերթական գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին  22.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված հերթական գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է ամեն օր մինչև դեկտեմբերի 30-ը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև գնորդների հետ: Ինչպես կազմակերպվող համանման մյուս... ավելին →