Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 22 սկզբնական կազմակերպության ժողովը
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 22 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 144 անդամներից մասնակցում էին 36-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արամ Սաֆարյանի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի հայաստանյան թեմայով լուսանկարների ցուցահանդեսը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին: ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 10-ին ընդունեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալներ Երալի Տոգժանովին եւ Արտուշ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ղազախական քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ամուր հիմքեր ունեն եւ միտված են նորանոր զարգացումներ արձանագրելու համագործակցության տարբեր ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց հայկական... ավելին →
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը: Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել և ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվել է նաև գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով: Հատուկ մրցանակներ են... ավելին →
Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության և <<Հայաստանի համայնքների միության>> կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն կանաչապատ համայնք 2012>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը: Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների... ավելին →
«Լույս» հիմնադրամը կոչ է անում հայությանը՝ միավորվել կրթության շուրջ
«Լույս» հիմնադրամը Սարդարապատից «Կրթության ուղով դեպի հարատևություն» կոչն ուղղեց Հայկական աշխարհին` դրամահավաքի միջոցով միավորվելու կրթության շուրջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015 թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար: ՀՀ վարչապետի... ավելին →