Լուրեր

Ներկայացվել են տոնական Երևանի ձևավորման աշխատանքներն ու մոտեցումները11.12.2012

Ներկայացվել են տոնական Երևանի ձևավորման աշխատանքներն ու մոտեցումները

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մանրամասնել են քաղաքապետարանի մոտեցումները: Նախ նշվել է, որ տոնին համահունչ՝ մայրաքաղաքի ինքնատիպ ձևավորման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի առաջին անգամ մշակվել է Ամանորի տոնակատարությունների... ավելին →

Անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության խնդիրներին11.12.2012

Անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության խնդիրներին

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ դեկտեմբրի 11-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների առաջին նիստի բացման խոսքում շեշտեց հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկը11.12.2012

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը: Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ  10.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

 Դեկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրանսիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար` Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու... ավելին →

Փորձնական տարբերակով գործարկվել է էլեկտրոնային չվացուցակների համակարգը10.12.2012

Փորձնական տարբերակով գործարկվել է էլեկտրոնային չվացուցակների համակարգը

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներում մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման նպատակով: Նախորդ 2 շաբաթների ընթացքում 12 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Տրանսպորտի վարչության պետը, ամփոփելով նոյեմբեր ամսվա ընթացքում հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ10.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ

 Ֆրանսիայի <<Տարոն-Տուրուբերան>> հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման: Համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան, ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաք: ... ավելին →