Լուրեր
Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է ներդրումային համաձայնագիր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Վարչապետը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքից և կարևորել կառույցի աջակցությամբ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները: Հանդիպման... ավելին →
ՀՀԿ երիտասարդները <<Հոգևորը մեր մեջ>> ծրագրի շրջանակներում
Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի <<Ավանդատուն>> թանգարան, ինչպես նաև ` <<Ռուբեն Սևակի>> անվան պատկերասրահ: Ծրագիրը կրում էր <<Հոգևորը մեր մեջ>> խորագիրը: ... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշներ` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը՝... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝... ավելին →
Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում: Հարկ է նկատել, որ հուշահամալիրի հարակից տարածքը քաղաքապետարանի կողմից նաև ամբողջությամբ բարեկարգվել է: Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` համաքաղաքային... ավելին →
Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ: Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց... ավելին →