Լուրեր

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն20.02.2014

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն

 Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Այնուհետև Հայաստանի ազգային... ավելին →

ՀՀԿ օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ. ՀՀԿ խոսնակ20.02.2014

ՀՀԿ օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ. ՀՀԿ խոսնակ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին ՀՀ կառավարության հրաժարականի հարց դրված չէր : Այս մասին փետրվարի 20-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ նիստում քնննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: «Մեր կարծիքը հստակ է: Կուսակցության օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ »,- «Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ ասաց... ավելին →

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում19.02.2014

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից... ավելին →

Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին19.02.2014

Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին

 Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան գրքեր։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երևան... ավելին →

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարանում էին դպրոցականները19.02.2014

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարանում էին դպրոցականները

Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թ. ի վեր նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ գրքեր նվիրելու հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթը բերել էին խորհրդարան: Դպրոցականները շրջեցին Ազգային ժողովի շենքում, եղան նիստերի դահլիճում, գրքեր նվիրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին՝ ԱԺ նախագահը կարեւորեց նման... ավելին →

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ18.02.2014

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ

 Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ` Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր... ավելին →